Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայտնի են այս տարվա Պուլիտցերյան մրցանակակիրները

Հայտնի են այս տարվա Պուլիտցերյան մրցանակակիրները
21.04.2015 | 15:22

Նյու Յորքում հայտարարվել են գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ոլորտում ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները։ Բացառիկ առաջատար է The New York Times թերթի թիմը, որն արժանացել է 3 մրցանակի, գրում է Deutsche Welle-ն։ Մրցանակի են արժանացել թերթի նյութերը Էբոլա վիրուսի մասին («Միջազգային ռեպորտաժի համար») և այդ նույն թեմայով լուսանկարիչ Դենիել Բերեխուլակի աշխատանքները («Գեղարվեստական լուսանկարչության համար»)։ Թերթի լրագրող Էրիկ Լիպթոնն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի լոբբիստների ազդեցության մասին լրագրողական հետաքննության համար։ «Հանրությանը ծառայելու համար» պատվավոր մրցանակին արժանացել է Post and Courier թերթի խմբագրությունը հոդվածների համար, որոնք պատասխանում են հարցին՝ ինչո՞ւ է Հարավային Կարոլինա նահանգը մահացու վտանգավոր կանանց համար։
Լավագույն գեղարվեստական ստեղծագործություն է ճանաչվել Էնթոնի Դորի «Մեզ անտեսանելի լույսը» վեպը։ Պարգևատրվել է նաև Դևիդ Քերթցերի գիրքը, որը Հռոմի պապ Պողոս 6-րդի և Մուսոլինիի հարաբերությունների մասին է։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ